copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:03 22-06-2026

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված. Հովհաննես Խուդոյան

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է:

Այս մասին 5-րդ ալիքի հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ»,- նշել է նա: