copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 17:14 21-06-2026

Հորմուզը փակ կմնա, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարը․ Tasnim

Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարի ռեժիմը, հղում անելով Իրանի բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին՝ հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ համաշխարհային մատակարարումների համար առանցքային նեղուցը վերաբացելու համար Թեհրանի մեկ այլ պայման իրանական նավթամթերքի արտահանումների սահմանափակումները դադարեցնելն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված 60-օրյա հրադադարի ընթացքում և դրանից հետո Հորմուզի նեղուցով նավարկելու համար Իրանի կողմից տուրքեր չեն գանձվի։ Բանակցությունների տապալման պարագայում ինքն էր սպառնացել վճարներ գանձել։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը: