copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 22:44 20-06-2026

Հռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը

Հռոմի պապ Լևոն XIV-ը Իտալիայի հյուսիս կատարած այցի ընթացքում իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը՝ երկրում կրոնականության նվազման ֆոնին, հայտնել է Associated Press-ը։

Հովվապետը ուղղաթիռով մեկնել է Միլանի մոտ գտնվող Պավիա քաղաք, որտեղ հանգչում են սուրբ Օգոստինոսի՝ վաղ քրիստոնեության առանցքային մտածողներից մեկի և հովվապետի հոգևոր ուսուցչի մասունքները։ Սան Պիետրո ին Չյել դ’Օրո բազիլիկում նա աղոթել է սրբի մասունքների մոտ, որոնք տեղադրված են խորանի հատվածում։

Դիմելով հավատացյալներին՝ Լևոն XIV-ը ընդգծել է հոգևոր հիմքերին վերադառնալու անհրաժեշտությունը աշխարհիկ միտումների աճի պայմաններում։

«Այն պահին, երբ շատ մարդիկ, թվում է, կորցրել են հոգևոր ախորժակը կամ տարբեր պատճառներով այլևս իրենց կյանքի համար գրավիչ չեն համարում քրիստոնեական հավատքը, մենք առաջին հերթին կոչված ենք հռչակելու Ավետարանը»,- հայտարարել է Հռոմի պապը։