copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:39 20-06-2026

Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի բուհերում սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը: Ավելի ստույգ՝ առաջին փուլի փաստաթղթերի ընդունումն արդեն ավարտվում է. որոշ բուհեր փաստաթղթերն ընդունում են հունիսի 1-ից (օրինակ՝ ԵՊՀ-ն), որոշները՝ հունիսի 5-ից, 8-ից և այլն: Սակայն այստեղ կան մի շարք տարօրինակ հգանգամանքներ:

Նախ՝ նշենք, որ 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը կառավարությունը հաստատել է միայն հունիսի 11-ին: Բայց սա ամենը չէ: Կան որոշ բուհեր, որոնք ուղղակի ռեկորդներ են սահմանում: Օրինակ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համապատասխան հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18ին: Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, կառավարությունը որոշումը կայացրել է հունիսի 11-ին, մարդիկ մեկ շաբաթ անց հայտարարություն են տեղադրում: Բայց կասկածներն ի հայտ են գալիս, երբ հայտարարության մեջ կարդում ես. «ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը»: Ուրեմն, դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունում են, իսկ հայտարարությունը հրապարակում են ժամկետի ավարտից երկու օր առաջ, իսկ եթե հաշվի առնենք, որ հունիսի 20-ը շաբաթ է, ստացվում է, որ դիմորդներն ընդամենը մեկ օր են ունենում: Այս պարագայում տրամաբանական հարցեր են ծագում՝ իսկ ովքե՞ր և ե՞րբ են դիմել անվճար 55 տեղի համար, ինչպե՞ս են իմացել այդ մասին, առավել ևս, որ մեզ դիմած մի շարք պոտենցիալ դիմորդներ նշում էին, որ հունիսի սկզբից զանգահարում են համալսարան, և իրենց ասում են, որ հայտարարությունը պատշաճ կերպով կհրապարակվի: Համաձայնեք՝ շատ կասկածելի է այս ամենը:

Ի դեպ, համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն 1-ին փուլի համար դիմումներն ընդունում է հունիսի 15-ից, իսկ հայտարարությունը տեղադրել են պատշաճ ժամկետներում: Նույնը վերաբերում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին (հայտարարությունը տեղադրվել է հունիսի 12-ին) և այլն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում