Մերձմոսկվայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։
Նշվում է, որ օդանավն ընկել է Վիխրևոյի օդակայանում։ Ավիավթարի զոհ են դարձել հրահանգիչն ու օդաչուն։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 20 մարդ և 7 միավոր տեխնիկա։
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հաղորդմամբ՝ ինքնաթիռի կործանման փաստով ստուգում է անցկացվում։
Գերատեսչությունից հավելել են, որ դեպքի վայր է մեկնել Մոսկվայի դատախազի՝ օդային և ջրային տրանսպորտում օրենքների կատարման հսկողության գծով տեղակալ Ալեքսանդր Դիանովը։