Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:29 17-06-2026

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում՝ երեխաներ, ովքեր , «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում