Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 5 ժամ առաջ - 10:45 17-06-2026

11 դատավոր կրակն է ընկել, Գևորգ Փարսյանը՝ հուսախաբ եղել, Փաշինյանը վստահեցրել՝ վնգստալու են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանական շրջանակներում սպասում են, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի սեպտեմբերի 20-ի ընտրությունների համար Մոսկվան դիտորդական առաքելության հրավեր կուղարկի Երևանին։ Ըստ հրապարակման՝ հրավերի առկայությունը կամ բացակայությունը կարող է դիտվել որպես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի ցուցիչ։ Քաղաքական լարվածության պայմաններում նման քայլը կարող է ընկալվել ոչ միայն որպես ընտրական գործընթացի, այլև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քաղաքական ազդակ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանալու համար ընդդիմադիր պատգամավորության թեկնածուների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Միջնորդությունների բովանդակությունը դեռ չի հրապարակվել։ Ընդդիմադիր շրջանակները սա գնահատում են որպես հետընտրական քաղաքական ճնշումների հնարավոր նոր փուլ, մինչդեռ պաշտոնական մարմինները մանրամասներ չեն ներկայացնում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Սյունիքից հասնող լուրերի համաձայն, ընտրություններից հետո մեկուսացել է, գրեթե չի շփվում ոչ մեկի հետ: Ասում են՝ անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից՝ նախապես կարծելով, որ իրեն տրված վստահության քվեն, իր կատարած աշխատանքները, իր հանդեպ հարգանքը խորհրդարանական ընտրություններում էլ կաշխատեն, եւ ժողովուրդը, իրեն հարգելով, կընտրի Արման Թաթոյանի «Միասնության թեւերին»։ Նա խոստացել է, որ Թաթոյանի ղեկավարած ուժը ջախջախիչ հաղթանակ է տանելու, սակայն ընտրությունների արդյունքներով ոչ միայն ՔՊ-ն էր առաջատարը Կապան քաղաքում եւ համայնքում՝ 10 հազարից ավելի ձայնով, այլեւ ընդդիմադիր մյուս ուժերը գրեթե չէին զիջում «Միասնության թեւերին»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ: Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արեւմտյան կենտրոններին։

Մեզ ասացին, որ Արեւմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները, և իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել:

Մեր զրուցակցի խոսքով պետն աշխատակիցներին սպառնացել է, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են: Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են, ասելով ի՞նչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի:

«Հրապարակ» թերթը գրում է. Ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերի պատճառով Հակակոռուպցիոն դատարանի 11 դատավորների ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է։ Գործերը վերաբերում են «Ուժեղ Հայաստան» և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչներին։ Մի շարք մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք, սակայն որոշների խափանման միջոցը հետագայում փոխվել է վարչական հսկողությամբ։ Պաշտպանական կողմը մեղադրանքները հիմնավորված չի համարում՝ նշելով, որ դրանք հիմնականում հիմնված են նախընտրական շրջանում կատարված ձայնագրությունների վրա։

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարական աղբյուրների փոխանցմամբ կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում: Մասնավորապես նոր Կառավարության ձեւավորումից հետ մի շարք մարզպետներ կհեռացվեն պաշտոններից` ցուցակի առաջին հերթում են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները, որոնց վերաբերյալ ՔՊ ակտիվ ամենաշատ դժգոհություններն են հայտնում»։

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ ընդդիմադիրները ոչ մի բանի չեն հասնի։ Ավելին՝ նա ամեն ինչ անելու է, որ վերջիններս հրաժարվեն մանդատներից։

«Օրենքն էլ է մեր ձեռքը, օրենք փոխելն էլ։ Դրանք պիտի վնգստան մինչեւ նոր ԱԺ, նենց որ` դուք համբերեք»,- մոտավորապես այս կերպ է արտահայտվել ՔՊ առաջնորդը»։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը