copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:53 16-06-2026

«Արդարությունը» վերականգնվեց. Կարեն Պետրոսյանը նշանակվեց ՀՊՏՀ Գյումրիի տնօրենի ժ.պ.

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ էլ ղեկավարում էր մասնաճյուղը։

Այս որոշումը համալսարանի պաշտոնական էջում գնահատվել է որպես «արդարության վերականգնում»։ «Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը՝ ևս»,- նշված է համալսարանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել և հրապարակայնորեն բողոքել ռեկտորի որոշման դեմ՝ պահանջելով վերանայել այն։

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսին Կարեն Պետրոսյանը նշանակվել էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ապա՝ տնօրեն։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի վերադարձը ղեկավար պաշտոն կրկին քննարկումների առիթ է դարձել։

Քննադատները հիշեցնում են, որ նրա անունը կապվել է ինչպես եկեղեցական գործընթացների շուրջ ծավալված աղմկահարույց իրադարձությունների, այդ թվում՝ դեկտեմբերի 7-ի «կեղծ պատարագի» կազմակերպչական հարցերի հետ, այնպես էլ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «հոգևոր» հավաքի մասնակցության և աջակցության վերաբերյալ հանրային քննարկումների հետ։ Այս ֆոնին տարբեր գնահատականներ են հնչում. մի մասը նախկին որոշումը դիտարկում էր որպես իշխանության կողմից Պետրոսյանին ուղղված ազդակ, իսկ մյուսները պնդում էին, որ նրա հեռացումը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ նա շարունակում է համարվել գործող իշխանության քաղաքական և գաղափարական օրակարգին առավել մոտ կանգնած գործիչներից մեկը։

Այսպիսով` ՀՊՏՀ ղեկավարության կողմից «արդարության վերականգնման» մասին հայտարարությունը ոչ թե փակեց հարցերը, այլ հակառակը՝ նոր քննարկումների առիթ տվեց՝ արդյոք խոսքը մասնագիտական գնահատականի՞, թե՞ քաղաքական հավատարիմ կադրի հերթական վերանշանակման մասին է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից