Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:00 15-06-2026

Ամենամեծ սեփական ֆերմայով Երեմյան կաթնամթերքը նշում է տարեդարձը

Հայաստանի ամենամեծ սեփական ֆերմայի կաթից ստացվող Երեմյան կաթնամթերքը նշում է իր 6-ամյակը։ Պատմություն, որը ձգվում է սերմից սեղան և ապացուցում՝ Հայաստանում հնարավոր է արտադրել բարձրակարգ և միջազգային ստադարտացմամբ կաթնամթերք։

Մինչ օրս ընկերությունը ստացել է 28 մլն լիտր կաթ, մշակել տարեկան 1200 հեկտար հող, ստացել 50 հազար տոննա կեր, հիմնել 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն։

Երեմյան ֆերման գտնվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում, իսկ գործարանը՝ Երևանում, որտեղ արտադրվում են Երեմյան կաթնամթերքի 60-ից ավելի ապրանքատեսակները։

2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հազար լիտր կաթի մշակման ներուժ։

Գործարանը գործում է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ, որը եզակի է Հայաստանում։

Նշենք նաև, որ ընկերությունը 2024 թվականին սահմանել է Գինես ռեկորդ, ստացել Հայաստանում եզակի Ա կարգի և մանկական կաթի վկայագրումներ, հեղինակել գյուտեր՝ ուտելի և ըմպելի չիչխանի յոգուրտները։

Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն ուրախ է այն կիսել Ձեզ հետ ամեն օր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին