copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 10:59 14-06-2026

Քայլը քոնն է, սիրելի՛ ժողովուրդ. կա մի սահման, որից հետո քաղաքական ուժերն այլևս չեն կարող ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է.

«Այսօր ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծես, ցուցաբերում են միասնականություն՝ յուրաքանչյուրն իր պատկերացումներով, իր մարտավարությամբ և իր քաղաքական պատասխանատվության չափով։ Մենք նույնպես պատրաստ ենք այսօրվանից սկիզբ առնող ցանկացած օրինական և քաղաքական պայքարի սցենարի։

Սակայն կա մի միտք, որը այս ամբողջ ընթացքում հանգիստ չի տալիս։

Մեր գնահատմամբ, գործող իշխանության իրական էլեկտորալ հենարանը գտնվում էր շուրջ 550 հազար ձայնի սահմաններում։ Նույնիսկ վարչական, տեղեկատվական և ռեպրեսիվ ռեսուրսների առավելագույն կիրառման պարագայում այդ թիվը հազիվ կարող էր մոտենալ 600 հազարի շեմին։ Թե ինչ ճանապարհով 550-ը կամ 600-ը դարձավ 727 հազար, դեռ երկար քննարկումների և գնահատականների թեմա է լինելու։

Բայց, անկեղծ ասած, ինձ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միշտ ավելի շատ մտահոգել է հենց այդ 550 հազարը։

Այն 550 հազարը, որը համավարակային, պատերազմական և հետպատերազմական վեց տարիներից, հազարավոր զոհերից, Արցախի կորստից, ազգային նվաստացումներից, պետական ինստիտուտների թուլացումից և հասարակության խորացող պառակտումից հետո շարունակում է պահպանել իր հավատարմությունը նույն քաղաքական ուժի նկատմամբ։
Սա արդեն քաղաքական նախասիրության հարց չէ։

Սա արժեքների ճգնաժամի, ազգային ինքնագիտակցության խաթարման, ակունքների կորստի և սեփական պատասխանատվությունից հրաժարվելու ախտանիշ է։

Երբ հասարակության մի զգալի հատված սկսում է հաշտվել անընդունելիի հետ, սովորել պարտությանը, արդարացնել ձախողումները և կորցնել բարու ու չարի, արժանապատվության ու նվաստացման, պետականության ու դրա իմիտացիայի միջև տարբերակելու կարողությունը, խնդիրը վաղուց դադարում է միայն իշխանության խնդիրը լինելուց։

Այդ պահին խնդիրը դառնում է համազգային։
Եվ այստեղ է, թերևս, ամենամեծ մտահոգությունը։

Որովհետև փոփոխություն ցանկացողները, ինչպես պարզվում է, ոչ միայն քիչ էին թվով, այլ հաճախ զիջում էին նաև կազմակերպվածությամբ, համառությամբ և սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հավատով։
Ի՞նչ է լինելու հետո։

Մենք անելու ենք այն, ինչ պարտավոր ենք անել։ Պայքարելու ենք այնտեղ, որտեղ պետք է պայքարել։ Խոսելու ենք այնտեղ, որտեղ պետք է խոսել։ Չենք հրաժարվելու մեր պատասխանատվությունից և մեր առաքելությունից։

Բայց կա մի սահման, որից հետո քաղաքական ուժերն այլևս չեն կարող ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել։

Այդ սահմանագծից այն կողմ արդեն ժողովրդի ընտրությունն է։
Քայլը քոնն է, սիրելի՛ ժողովուրդ։

Որովհետև, ի վերջո, յուրաքանչյուր ժողովուրդ ստանում է ոչ միայն այն իշխանությունը, որին արժանի է, այլ նաև այն ապագան, որի համար պատրաստ է պայքարել»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին