Բրիտանացի հանրահայտ ֆուտբոլիստ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դեյվիդ Բեքհեմն իր աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։
Այս մասին Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Instagram-ում տեսանյութ է տարածել, որին կից գրել է.
«Օր, որը երբեք չեմ մոռանա։ Երախտապարտ եմ իմ ընկեր Թոմին իմ կողքին լինելու համար, և շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Վիկտորիային, և իմ հրաշալի երեխաներին՝ իրենց սիրո և աջակցության համար։ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի իմ սրտում։ Ես այստեղ եկել եմ այն երազանքով, թե ինչպիսին կարող է լինել ֆուտբոլն ԱՄՆ-ում։ Իմ սիրելի մարզաձևի զարգացման գործում ունեցած ներդրման համար ճանաչում ստանալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի»։