copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 20:19 12-06-2026

Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

Ցանկացած ֆուտբոլիստի համար Աշխարհի առաջնությունում հաղթելը մնում է գլխավոր երազանքն ու կարիերան իդեալական ավարտելու լավագույն միջոցը։ Սակայն ժամանակն անողոք է. շատ լեգենդներ արդեն մոտեցել են 40-ի շեմին կամ նույնիսկ հատել այն։ Սա նշանակում է, որ Հյուսիսային Ամերիկայում ընթացող մրցաշարը նրանց համար կարող է վերջին ելույթը լինել մոլորակի գլխավոր ֆուտբոլային բեմում:

Ձեզ ենք ներկայացնում 9 աստղային ֆուտբոլիստների, որոնց համար ԱԱ-2026-ը մեծ հավանականությամբ վերջինը կլինի կարիերայում:

Լիոնել Մեսսի (Արգենտինա, 38 տարեկան)

Երբ 2023-ին Մեսսին տեղափոխվեց «Ինտեր Մայամի», որպես գլխավոր պատճառներից մեկը նշվում էր հենց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ը: Արգենտինացին արդեն նվաճել է բաղձալի գավաթը, սակայն հավաքականի մարզաշապիկին ևս մեկ աստղ ավելացնելը նրա վերջին մեծ նպատակն է: Ի տարբերություն Ռոնալդուի՝ 38-ամյա Մեսսին շարունակում է մնալ Արգենտինայի առանցքային դեմքը։ Լիոնել Սկալոնին ստեղծել է մի համակարգ, որն ազատում է ավագին պաշտպանական աշխատանքից: Մեսսիի ժառանգությունը Մունդիալներում արդեն իսկ կատարյալ է (նա իր նորամուտը նշել է դեռ 2006-ին), իսկ նոր տիտղոսն ուղղակի կզարդարի նրա մեծագույն կարիերան։



Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, 41 տարեկան)

Եթե Մեսսիի պատմությունն ԱԱ-ներում արդեն ունի հեքիաթային ավարտ, ապա Ռոնալդուինը դեռ գրված չէ: Աշխարհի գավաթը միակ պակասող տիտղոսն է նրա փառահեղ կարիերայում: Շատ քննադատներ կարծում են, որ առանց այս գավաթի անհնար է վերջնականապես փակել «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստի» մասին վեճը։ Այժմ Պորտուգալիան ունի պատմության լավագույն կազմերից մեկը (Վիտինյա, Ժոաու Նևեշ, փայլուն մրցաշրջան անցկացնող Բրունու Ֆերնանդեշ): Եթե նախկինում Ռոնալդուն էր բարձրացնում թիմի մակարդակը, հիմա թիմն ինքը կարող է օգնել առաջնորդին հասնել գագաթնակետին: Հատկանշական է, որ Կրիշտիանուն ԱԱ-ների փլեյ-օֆֆում դեռ գոլ չունի, իսկ նրա լավագույն արդյունքը 2006-ի 4-րդ տեղն է:



Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին