copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:18 11-06-2026

Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է

Հունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-33 տարեկան երեք տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել՝ մեքենան թողնելով նույն տեղում։

Նույն օրը՝ ժամը 14․40-ին, երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը, նույն կերպ՝ կոտրելով դուռը, նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին