copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:45 24-01-2025

Երևանում տաք հետքերով հայտնաբերվել է խանութից գողություն կատարած և այն հրկիզած 60-ամյա տղամարդը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ը հունվարի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայում գործող մրգի խանութում, որտեղից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Լիպարիտ Խաչատրյանը ծխապատ տարածքից դուրս էին բերել Հնդկաստանի 2 քաղաքացու, իսկ հրշեջ փրկարարներն էլ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզում։

Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքների շնորհիվ կարճ ժամանակում պարզում են, որ այն հրկիզել է Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Ա․-ն, ով ժամեր անց Արշակունյաց պողոտայում հայտնաբերվում է Շենգավիթի ոստիկանների կողմից և գույքը դիտավորյալ վնասելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ վերջինը խոստովանում է, որ կրպակը ինքն է այրել, նույն օրը ժամը 07։00-ի սահմաններում, բժշկական սպիրտով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արթուր Ա․-ն հայտնում է նաև, որ մինչև հրկիզումը գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ինքը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է մրգի կրպակի դուռը և այնտեղից գողացել մի քանի արկղ մրգեր, կշեռքը և գազի գլանանյութը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ և 1 հատ մոխարցված հետքերով բժշկական կաթոցիչ։

Դեպքի փաստով գույքը ոչնչացնելու, վնասելու հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ