Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:34 10-06-2026

ՀՀԿ-ն պատրաստ է աջակցել ընտրողների բավարար ձայներ ստացած քաղաքական ուժերին. Սերժ Սարգսյան

Դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ 3–րդ նախագահն ասաց, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերը պետք է որոշում կայացնեն, ու մենք բոլորս այդ որոշմանը պետք է ենթարկվենք։

«ԱԺ անցած ընդդիմությունը կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից, և այդ երկու ելքերի մեջ էլ կան և՛ առավելություններ, և՛ կան բացասական կողմերը։ «Բայց խնդիրը ձևն ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը նաև վստահ է, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ։

Փողոցային պայքարի արդիականության մասին հարցին երրորդ նախագահը պատասխանել է, որ «դա միշտ էլ օգտակար է»։ Թե արդյոք դա կարող է օգնել՝ կախված է այն ուժերից, որոնք ստացել են ժողովրդի բավարար աջակցությունը, հավելել է քաղաքական գործիչը։ Իր կողմից ՀՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ընտրողների բավարար ձայներ։

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ