copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:21 10-06-2026

Բլոգեր Օվսաննա Խաչատրյանն ու որդին արդեն տանն են. կադրեր՝ հիվանդանոցից դուրսգրումից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Օվսաննա Խաչատրյանի ընտանիքում օրերս սկսվել է կյանքի ամենասպասված ու լուսավոր էտապը։ Նրանց տանը հնչել է մանկան առաջին ճիչը. լույս աշխարհ է եկել բլոգերի զավակը, ում անվանակոչել են Արեն։ Այս մեծ երջանկությունը ոչ միայն ջերմացրել է հարազատների սրտերը, այլև իսկական տոն է դարձել Օվսաննայի հազարավոր հետևորդների համար, որոնք անհամբերությամբ սպասում էին այս լուրին։

Այսօր արդեն երիտասարդ մայրիկն ու փոքրիկ Արենը հրաժեշտ են տվել հիվանդանոցին և վերադարձել տուն, որտեղ նրանց սպասում էր հարազատների ջերմ միջավայրը։

Հատկանշական է, որ Օվսաննան երեխայի ծննդյան առաջին իսկ վայրկյաններից որոշել է ոչինչ չթաքցնել իր լսարանից։ Նա սոցցանցերի իր էջերում ակտիվորեն կիսվում է ամենահուզիչ, անկեղծ ու հիշարժան ակնթարթներով՝ ցույց տալով մայրության առաջին օրերի թե՛ բերկրանքը, թե՛ քաղցր հոգսերը։ Այս անգամ բլոգերը ինստագրամյան իր էջում հրապարակել է հիվանդանոցից դուրս գրվելու բացառիկ ու ջերմ կադրերը։

Տեսանյութն ու լուսանկարները րոպեների ընթացքում հազարավոր հավանումների ու բարեմաղթանքների են արժանացել հավատարիմ երկրպագուների կողմից, ովքեր անդադար շնորհավորում են սիրված բլոգերին կյանքի ամենակարևոր ձեռքբերման կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի