copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:28 09-06-2026

Թուրքիան և Կանադան մտադիր են ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարար Մանինդեր Սիդհուի հետ։ Նախարարները համաձայնության են եկել սկսել Թուրքիայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները։

Երկրները մտադիր են զարգացնել ու խորացնել առևտրային ու ներդրումային հարաբերությունները։ Մասնավորապես քննարկվում է համագործակցությունը էներգետիկայի, ավիացիայի ու տիեզերագնացության ոլորտներում։

Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնասիրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներառյալ այն հնարավոր ներդրումները, որը Կանադայի «CANDU» (միջուկային ռեակտոր) տեխնոլոգիան կարող է ունենալ Թուրքիայի ռեսուրսների դիվերսիֆիկացման համար։

Երկրները նաև համաձայնել են ուսումնասիրել ավիատիեզերական ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորությունները, որտեղ երկու երկրներն էլ ունեն համաշխարհային մակարդակի փորձ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում