copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:03 09-06-2026

Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի՞ ԱԺ, թե ոչ, հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան

Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի՞ ԱԺ, թե ոչ, արդյունքում կիմանանք՝ ԱԺ ընդդիմությունը կունենա ապօրինություններին դեմ կանգնելու գործիքակազմ, հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

«Գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղի են տալիս, քանի-որ բոլորս ամեն ինչ ներդրել ենք պայքարի համար, կուզեի մի քանի բան ասել, որի վրա հիմա աշխատում ենք: Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնում է խորհրդարան, թե ոչ, այդ դեպքում կհասկանանք, ԱԺ ընդդիմությունը հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ իր խոսքը ասել, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է, եթե մենք կարողանանք այնպես անենք, որ ընդդիմության ձայնը հաշվի առնվի դատարանի նախագահներ նշանակվելուց, դա հավասարակշռելու է և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք լուծել:

Իսկ եթե ոչ, ու տեսնենք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ: Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ մեկը ընտրությունն է, մյուսը փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը: Փողոցային պայքարի արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը պետք է քվեարկի փոփոխության օգտին, այդտեղ մի հարց է գալիս: Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը, իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց 5 տարվա ընթացքում մենք այդտեղ մեծ հնարավորություն կարող ենք տեսնել»,- նշել է Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան