copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:25 09-06-2026

Ոչ մի քաղաքական ուժ իմ աչքի լույսը չի, բայց.․․ Էվելինա Խանոյան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ընտրությունների ավարտից և արդյունքների հրապարակումից հետո համացանցում չեն դադարում բուռն քննարկումներն ու հանրային դեմքերի արձագանքները: Այս ամենին բավականին կտրուկ, հուզական ու ուշագրավ ձևով անդրադարձել է ճանաչված բլոգեր Էվելինա Խանոյանը:

Նա սոցիալական հարթակի իր էջում բաց տեքստով արտահայտել է իր դիրքորոշումն ու մտահոգությունները ստեղծված իրավիճակի շուրջ: Էվելինան չի թաքցրել իր հիասթափությունն ու մտահոգությունը՝ շեշտելով, որ իր քննադատությունը կապված չէ կոնկրետ կուսակցական շահերի հետ, այլ վերաբերում է շատ ավելի գլոբալ հարցերի. «Կներեք էս բացասականի համար, ինձ համար մեր ազգային արժեքները միշտ առաջնային են եղել, որևէ քաղաքական ուժ իմ աչքի լույսը չի, բայց էստեղ լավի ու վատի հարց չէր․․․ ինչևէ, կհամակերպվենք, ինչ արած», - անկեղծացել է նա:

Խանոյանի այս գրառումը հայտնվել է օգտատերերի ուշադրության կենտրոնում: Հետևորդները բաժանվել են երկու ճամբարի. շատերը համակարծիք են բլոգերի հետ և կիսում են նրա անհանգստությունը, իսկ մյուսները հորդորում են քաղաքականացված թեմաներ չբերել սոցիալական տիրույթ:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան