Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 ժամ առաջ - 22:10 07-06-2026

Ընտրություններին մասնակցության առումով ընդդիմության դրած նշաձողը դե ֆակտո արձանագրված է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Խորհրդարանի 2026 թվականի ընտրությանը մասնակցել է 1 476 597 մարդ: Փաստորեն, չհաջողվեց հասնել 1,5 միլիոնին, կամ չբավականացրեց ընդամենը մոտ 24 հազար: Բայց, այդուհանդերձ մասնակցության ցուցանիշը ինքնին բարձր է նախորդ տարիների համեմատ:

Մեծ հաշվով, կարելի է ասել, որ մասնակցության առումով ընդդիմության դրած նշաձողը դե ֆակտո արձանագրված է: Կրկնեմ, սա իհարկե չի նշանակում, որ ընդդիմությունը հավաքական իմաստով աներկբա հաղթում է, դա ցույց կտա հաշվարկը, բայց առնվազն մասնակցության առումով ընդդիմադիր ուժերին հաջողվել է ապահովել նվազագույնը:

Իհարկե սկսում է վճռորոշը՝ ձայների հաշվարկը: Պետք է հուսալ, որ այն կարձանագրի Հայաստանում փոփոխություն: Իհարկե նաեւ հարկ է նկատել, որ ըստ իս՝ փոփոխություն արդեն առկա է, անկախ արդյունքից:

Սա իհարկե ավելի լայն ու խորը խոսակցության նյութ է, որին դեռ կգանք: Առայժմ սպասենք քվեարկության արդյունքին, ակնկալելով, որ այն իրապես կբերի նաեւ իշխանության փոփոխության, որի անհրաժեշտության մասին՝ Հայաստանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից, խոսել եմ այս ընթացքում բազմիցս:

Ամենից շատ դիտված