Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 18 ժամ առաջ - 14:35 06-06-2026

Բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ իրականացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք ստանալը) և 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քննիչի հանձնարարությամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ընտրակաշառք ստանալու կասկածանքով վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 40-ից ավելի անձ:

Ձեռնարկվում են քննչական և այլ վարութային գործողություններ ընտրակաշառք ստացած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ