copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:17 05-06-2026

Հիմա կամ երբեք. կա ընտրություն Հայաստանի ու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի միջև. Թևանյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը (կալանավայրից)՝ ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքում

Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Ես, ինչպես որ մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։

Մեր երկիրը զնդանն է նետված և բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բանտապետի դեր է կատարում։

Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել։ Բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել՝ ձևավորելով հայկական իշխանություն։
Հարգելի՛ քաղաքացիներ,

Սա սովորական ընտրություն չէ։ Սա հանրաքվե է։ Անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե։

Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը, դավաճանությունը։

Սրանք առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Մենք ասում ենք՝ «Հիմա կամ երբեք»։

Մեզ անհրաժեշտ խաղաղության և բարեկեցության ապահովման համար պետք է կռիվ տալ ընտրատեղամասերում՝ ակտիվորեն մասնակցելով, արժանապատվորեն քվեարկելով և հաղթելով։

Սիրելի՛ ժողովուրդ,

Եկել է ճշմարտության պահը։ Ամբողջ աշխարհը մեզ է հետևում։ Մենք պետք է մաքրենք խայտառակության խարանը մեր ճակատներից։ Մեզ կեղծ երկընտրանքի առաջ են ուզում կանգնեցնել, բայց իրականում չկա Արևմուտք կամ Ռուսաստան ընտրություն։ Կա ընտրություն Հայաստանի և, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի միջև, արժանապատվության և նվաստացման միջև, պետականության և պանդխտության միջև, ճշմարտության և ստի միջև, մարդու և չմարդու միջև։

Այս օրհասկան պահին տանը մնալը համարժեք է դասալքության, համարժեք է խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, համարժեք է Ադրբեջանի թեքնածուին պաշտպանելուն, համարժեք է երեխային որբանոց հանձնելուն, համարժեք է Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին մոռանալուն, համարժեք է Արցախի հանձնելը ողջունելուն, համարժեք է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն, համարժեք է մեր Եկեղեցու դեմ ադրբեջանահաճո արշավին մաս կազմելուն։

Հարգելի՛ քաղաքացի,

Դիմում եմ քեզ որպես եղբայր, որպես ծնող, որպես զավակ։

Մի՛ վախեցիր, մի՛ զլացիր, մի՛ հուսահատվիր։ Մեզ բաժանել են, պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք, ուժեղանանք և հաղթենք։

Համարձակվի՛ր դառնալ քվեիդ տերը, և 21-րդ դարն, իրոք, մերը կլինի։ Դու՛ ես մեր երկրի տերը, դու՛ ես Հայաստանի զինվորն ու հրամանատարը։ Միացի՛ր մեր պայքարին։

Միացի՛ր, որ չպարտվես, Միացի՛ր, որ հաղթես, Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
05․06․2026

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը