Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը սոցիալական հարթակներում հանդես է եկել նոր ու սպասված հրապարակմամբ՝ անակնկալ մատուցելով իր հազարավոր հետևորդներին։ Դերասանը ինստագրամյան իր էջում կիսվել է կնոջ հետ համատեղ նոր, չափազանց ջերմ ու էլեգանտ լուսանկարով։
Այս հրապարակումն անմիջապես հայտնվել է համատարած քննարկումների կենտրոնում, քանի որ Կարենն ու նրա ընտրյալը հազվադեպ են հանրությանը ներկայանում համատեղ կադրերով։ Բացի այդ, երկրպագուները չեն կարողացել անտեսել այն փաստը, որ լուսանկարում Կարենը պարզապես անճանաչելիորեն նիհարել է ու ներկայացել է փոփոխված կազմվածքով։
Կարենը ամիսներ առաջ դիմել էր բարիատրիկ վիրահատության որը պարզապես նրան անճանաչելի փոխել է։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ զույգի կյանքում տեղի ունեցավ ամենակարևոր ու հրաշալի իրադարձությունը. նրանք ծնողներ դարձան։ Լույս աշխարհ եկավ նրանց անդրանիկը՝ փոքրիկ Արուսը։
Լուսանկարը կարճ ժամանակում հավաքել է հազարավոր հավանումներ ու բարեմաղթանքներ, որտեղ երկրպագուները գովեստի խոսքեր են հղել գեղեցիկ ընտանիքին՝ մաղթելով անսահման երջանկություն, իսկ մայրիկին՝ անդադար փայլ։