copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:48 04-06-2026

Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրել է․

«Բագրատ Սրբազանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշում է կայացրել դատավոր Ռշտունին:

Սրբազանի հետ խորհրդակցելուց հետո եկանք որոշման, որ Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը:

Բագրատ Սրբազանը կշարունակի կալանքը` տնային պայմաններում»:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը դատարանում մասնավորապես ասել է, որ դատավորի կայացրած որոշումը չի ընդունում՝ Ռշտունուն համարելով երեսպաշտ։