copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:03 04-06-2026

10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր Լայեն

10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա:

Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ։ Այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դրան դեռ կհաջորդեն նորերը։

Այն ներառում է միջոցներ՝ ուղղված որոշ հայկական արտադրատեսակների, մասնավորապես՝ գյուղմթերքի առևտրի դյուրացմանը։

Ինչպես նաև գործնական աջակցություն տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղիկները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելի մեղադրանքների պատճառով։

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա։ Դրան կհաջորդեն մյուսները։

Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր «Դիմակայունության և աճի ծրագրի» ներքո ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7,000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ ՀՀ տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել