copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 03-06-2026

Իշխանական կադրերի «ապաստարանը»․ SAS-ը վնասով է աշխատում, բայց գրավիչ պաշտոններ շռայլում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հանրապետական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին (հանրությանն առավել հայտնի է որպես SAS-ի Արտակ) պատկանող «ՍԱՍ Գրուպ» ընկերությունը վերջին շրջանում վերածվել է յուրօրինակ կադրային «տրանզիտ գոտու»։

Չնայած պաշտոնական հաշվետվություններով ընկերությունը տարին փակել է ֆինանսական վնասներով, այն շարունակում է բարձր վարձատրվող տնօրենների պաշտոններ շնորհել պետական համակարգի հետ անմիջական կապ ունեցող անձանց կամ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։

Եթե նախորդ դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ընկեր Արտյոմ Սմբատյանն էր «ՍԱՍ»-ում միլիոնավոր դրամների աշխատավարձ ստանալուց հետո տեղափոխվել Սոցապ նախարարություն, ապա այս անգամ Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված պաշտոնական նոր փաստաթղթերը բացահայտում են էլ ավելի հետաքրքրաշարժ պատմություն․ Խոսքը «Կոկա-Կոլա»-ի նախկին մենեջեր և «ՍԱՍ Գրուպ»-ի գործառնական տնօրեն Ռուբեն Արմենի Աղաբաբյանի մասին է։

2026 թվականի մայիսի 28-ին ներկայացված պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ Աղաբաբյանը 2024 թվականի մայիսի 21-ից պաշտոնապես ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի օգնականի պաշտոնը։




Ամենաուշագրավը, սակայն, նրա հայտարարագրած ֆինանսական միջոցներն են։ Որպես պետական պաշտոնյա ներկայացրած իր հաշվետվության մեջ Աղաբաբյանը նշել է, որ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից նախորդիվ ստացել է աստղաբաշխական աշխատավարձ՝ 38 միլիոն ՀՀ դրամ։



Հայտարարագրի տվյալները լույս են սփռում այս անցման վրա։ Ըստ հայտարարագրի՝ Ռուբեն Արմենի Աղաբաբյանը նույն հաշվետու տարում աշխատանքի վարձատրություն է ստացել երկու վայրից՝ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ»-ից և «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ից։



Այսպիսով, «ՍԱՍ Գրուպը» շարունակում է մնալ այն յուրահատուկ հարթակը, որտեղ պետական պաշտոնյաները կամ ապագա պաշտոնատար անձինք գեներացնում են միլիոնավոր դրամների եկամուտներ, ինչից հետո սահուն կերպով տեղավորվում են պետական առանցքային գերատեսչություններում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից