Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 օր առաջ - 08:10 03-06-2026

Ապահովագրության ձախողումներից մինչև Արշիլ Գորկու վերնաշապիկ. Լենա Նանուշյանի նոր «փորձառությունը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության վերջին նիստում ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պահվածքը մինչ օրս շարունակում է քննարկումների առարկա մնալ առողջապահական համակարգում։

Բանն այն է, որ թանգարանների մասին օրինագծի քննարկման ժամանակ Նանուշյանը ձայն խնդրեց և դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարեց, որ ցանկանում է կիսվել իր անձնական փորձառությամբ։

Պարզվեց՝ փոխնախարարի «փորձառությունը» կապված էր Ազգային պատկերասրահից կատարած գնումների հետ։ Նրա խոսքով՝ վերջերս այնտեղից գնել էր Արշիլ Գորկու պատկերով վերնաշապիկ և շատ գոհ էր դրա որակից։

Հիշեցնենք, որ այս պաշտոնյայի անունը տարիներ շարունակ կապվել է առողջապահության ոլորտում վիճահարույց և քննադատությունների արժանացած գործընթացների հետ։ Նանուշյանը համարվում է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրի հիմնական պատասխանատուներից մեկը՝ մի նախաձեռնության, որի իրականացումը երկար ժամանակ ձգձգվեց, մինչև նախարար Անահիտ Ավանեսյանը ստիպված եղավ անձամբ ներգրավվել գործընթացում՝ այն առաջ մղելու համար։

Նանուշյանի անունը հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա որդին առողջական հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Միաժամանակ, առողջապահության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների գնահատմամբ, հենց նրա գործունեության տարիներին համակարգը վերածվել է իշխանության՝ ՔՊ-ի նկատմամբ ամենաքննադատական և ամենաընդդիմադիր տրամադրություններ ունեցող պետական ոլորտներից մեկի։

Հ. Գ. Ի դեպ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառը Հայաստանում՝ կազմելով բոլոր մահերի 53 տոկոսը։ Միայն 2023 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է 12 հազար 973 մարդ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն. դրանք հազարավոր ընտանիքների ողբերգություններ են և առողջապահական քաղաքականության իրական գնահատականը։

30-79 տարեկան քաղաքացիների գրեթե կեսը տառապում է զարկերակային գերճնշմամբ, իսկ Հայաստանը շարունակում է ունենալ սրտանոթային հիվանդություններից մահացության աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան