Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 օր առաջ - 10:30 02-06-2026

Թափով քարոզչություն՝ բանակում, Փաշինյանի բարձրախոսն անհետացել է, Ապարանի համայնքապետը խառն է․ Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջին շուրջ 5 օրերին հանրային միջոցառումների ժամանակ այլևս չի երևում կրծքին ամրացված բարձրախոսով, որով քարոզարշավի սկզբից գրեթե անընդհատ ուղիղ եթերներ էր իրականացնում։ Թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը՝ տեխնիկական, մարտավարական, թե քաղաքական պատճառներով, առայժմ հայտնի չէ։

«Ժողովուրդ» թերթի տվյալներով՝ միջազգային շրջանակներում քննարկվում է ԱՄՆ–Ադրբեջան հնարավոր «մեծ գործարքի» սցենարը, որի շրջանակում 907-րդ բանաձևի հարցը կարող է կապվել քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ազատ արձակման հետ։ Ըստ հրապարակման՝ նման պայմանավորվածության դեպքում հայ գերիների վերադարձը կարող է դառնալ Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական բանակցությունների մաս։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:

Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ: Եվ Փաշինյանի Իջևանի նախընտրական հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե քաղաքի գլխավոր հրապարակում, այլ ավելի փոքր տարածքում՝ նախկին զինկոմիսարիատի հարևանությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմինե Կոլյանը, ով նշանակվել է այդ քոլեջի տնօրեն։

Գորիսից մեզ ասացին, որ Արմինե Կոլյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մտերիմն է։ Գորիսից հայտնում են նաև, որ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհուրդը ձևավորվել է օրենքի խախտումներով։

Ա․ Առուշանյանի մտերիմին Գորիսի պետական քոլեջի տնօրեն նշանակելը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանին քննադատող Առուշանյանը անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի թիմին եւ անգամ իր մտերիմների հարցերն է այժմ կարողանում լուծել։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն՝ գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք, մեր աղբյուրի պատմելով, հատկապես վերջին օրերին զորքի հետ «դաստիարակչական», «լուսավորչական» աշխատանքներ են տանում։

Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինքը՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել։

«Իրավունք» թերթը գրում է. «Ապարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանը, ով ջանք չի խնայում իշխանությունների վերարտադրման համար որոշել է երկակի խաղեր խաղալ։

Բանն այն է, որ նա իր տեղը փորձում է պահել նաեւ ընդդիմադիր դաշտում։ Ասում են «պատպոլնի» հանդիպումներ է ունենում ընդդիմադիրների հետ ու երդումներ ուտում, թե իրականում ինքը դեմ է իշխանություններին, որ տակից ընդդիմության համար է աշխատում, ուղղակի հակառակն է պետք ցույց տալ։

«Իրավունք» թերթը գրում է. «Քանի մոտենում են ընտրությունները, այնքան ՔՊ-ականների վախերը ահագնանում են: Փաշինյանը, սակայն, հակառակը, առավել քան վստահ է, որ իր հաղթանակը անկասելի է.

«Մեր հաղթանակն անկասելի է, բայց այ վախեցողները թող լավ գցեն-բռնեն, որովհետեւ ընտրությունից հետո ես սաղի վախերը հատ–հատ հիշելու եմ, հետո նեղանալ չլինի»,-ասում են այսկերպ է թիմին հանգստացնում Փաշինյանը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան