Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:45 01-06-2026

Վարկ ունեք, ձեզ չի հասնում․ 3-րդ կարգի հաշմանդամ քաղաքացուն զրկել են նպաստից

Մերի Հակոբյան

Լրագրող

«1 տարեկան 3 ամսական երեխա ունենք, ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, կինս էլ առողջական խնդիրներ ունի, սակայն նպաստ չենք ստանում։ Մեզ ասում են՝ նախ վարկը փակեք, նոր միայն կարող եք նպաստ ստանալ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Աբովյանի բնակիչ Սահակ Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ ընտանիքը վարձով է բնակվում Աբովյանում, որտեղ տեղափոխվել է Գյումրի քաղաքից, իսկ հիմնական եկամուտը կազմում են միայն իր սեզոնային աշխատանքներից ստացվող օրավարձերը։

«Եթե աշխատանք կա՝ աշխատում եմ, եթե չկա՝ եկամուտ չունենք։ Ընտանիք պահե՞մ, թե՞ վարկ վճարեմ։ Միակ գումարը, որ ստանում ենք, երեխայի համար նախատեսված աջակցությունն է»,- նշեց նա։

Մովսիսյանի փոխանցմամբ՝ ընտանիքը նախկինում ստացել է նպաստ, սակայն հետագայում այն դադարեցվել է։ Նա պնդում է, որ սոցիալական ծառայություններ դիմելուց իրենց հայտնել են, որ նպաստի վերականգնման համար նախ պետք է լուծեն վարկային պարտավորությունների հարցը։

«500 հազար դրամի վարկ ունենք։ Այդ գումարով կահույք ու անհրաժեշտ իրեր ենք գնել, որ կարողանանք նորմալ պայմաններում ապրել»,- ասաց նա։

Սահակ Մովսիսյանը նշում է, որ արդեն դիմել է տարբեր կառույցների, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել։ Նա հույս է հայտնում, որ իր ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին հանրայնացնելուց հետո պատկան մարմինները կարձագանքեն։

Մովսիսյանը նաև հեռախոսահամար տրամադրեց Oragir.News-ին խնդրելով, այն տեղադրել, որ օգնել ցանկացողները զանգահարեն. +374 77046823:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում