Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդին՝ Մհերը, նշել է ծննդյան տարեդարձը։
Տոնական խնջույքին ներկա է եղել նաև դերասանուհու նախկին ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է ծնողների հոգատար վերաբերմունքը որդու նկատմամբ։
Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանը սոցիալական ցանցերում սիրառատ գրառումներով շնորհավորել են որդուն, իսկ ծննդյան խնջույքի լուսանկարներն ու տեսանյութերը մեծ արձագանք են ստացել հետևորդների շրջանում։