copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 14:09 29-05-2026

Իսրայելը ռմբակոծում է Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի բնակավայրերը

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մայիսի 29-ի առավոտյան սկսել են ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի շարք բնակավայրեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ավելի վաղ իսրայելական բանակը Նաբատիե շրջանի Այն Կանա գյուղի բնակիչներին ուղղված տեղահանման հրաման էր արձակել։Բանակը հայտարարել էր, որ գյուղում գործողություններ են իրականացվելու արմատական «Հեզբոլլահ» շարժման զինյալների դեմ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող աշ-Շարիֆաթ գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ կին, նրա նորածին դուստրը և մեկ սիրիացի երեխա, ինչպես նաև վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» հրթիռներով իսրայելական բանակի մեքենաներ և զինվորների հավաքատեղի է թիրախավորել Լիբանանի հարավում գտնվող Զաուտար աշ-Շարքիա գյուղաքաղաքի մոտակայքում։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3324-ի, իսկ վիրավորներինը՝ 10027-ի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր