Ուղիղ եթեր
copy image url
Մամուլը՝ տեսանյութով Մամուլ 1 շաբաթ առաջ - 11:22 29-05-2026

Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին, 100-ից ավել խուզարկություն 1 օրում, ՔՊ-ն հավելյալ աշխատեցնում է․Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ընտրություններին ընդառաջ ամենամեծ ֆինանսական ակտիվությունը գրանցել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ ԿԿՀ տվյալներով՝ կուսակցությունը ստացել է ավելի քան 85 մլն դրամ նվիրատվություն և շուրջ 120 մլն դրամ փոխանցել նախընտրական հիմնադրամ։ Խոշոր ֆինանսական շարժ են ունեցել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, մինչդեռ մյուս քաղաքական ուժերի մեծ մասի մոտ արձանագրվել է սահմանափակ ակտիվություն։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ մարզային, համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերուվ հավսար-զգաստ պետք է կանգնեն Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։

Ասվել է, որ պետք է կրկնել 2018-ի հրապարակը՝ մարդկանցով լեփ-լեցուն նկարներ ստանալ ու ընտրությունից երկու օր առաջ հոգեպես ջարդել թե՛ ընդդիմությանը, թե՛ նրանց կողմնակիցներին։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են պոռոտախոսել, թե իրենք թիվ մեկն են, անմրցելի են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից՝ շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ մայիսի 25-ին՝ «ուժեղ»-ների՝ Տաշիր այցելության օրը, մի քանի ժամում քաղաքում ավելի քան հարյուր հասցեներում խուզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։

Ուշագրավն այն է, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խուզարկումների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերն ու կասկածամտությունը տիեզերական չափերի են հասնում, նա իրենից բացի, կարելի է ասել, ոչ ոքի չի վստահում, անգամ անձնական մատուցողին է հետը պտտեցնում՝ այս կամ այն խնջույքին մասնակցելիս։

Մեզ ասացին, որ չի վստահում նաեւ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած հարցումներին եւ սեպարատ հարցումներ է պատվիրում ընտրություններին ընդառաջ, որպեսզի հասկանա իրավիճակը, կողմնորոշվի անելիքներում։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ավելի լավ արդյունքներ է ակնկալում, եւ ԱԱԾ-ի հարցումներն այդ պատճառով չեն արդարացնում սպասելիքները։

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ն նախընտրական բուկլետ բաժանող աշխատակիցներին նոր պարտականություններ է ավելացրել։ Բացի քարոզչական նյութեր բաժանելուց ու հանդիպումներին մասնակցելուց, նրանք այժմ կրկին այցելում են քաղաքացիներին և հարցաթերթիկներ լրացնում՝ պարզելու ընտրողների ակնկալիքները։ Թերթի փոխանցմամբ՝ որոշ աշխատակիցներ կարծում են, որ ծանրաբեռնվածությունը միտումնավոր է ավելացվում, որպեսզի հրաժարվեն աշխատանքից ու չստանան ամբողջ գումարը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին