Ներքին 3 ամիս առաջ - 15:45 28-05-2026

2017-ին ավագանու ընտրություններին խոստանում էիք Երևանի բյուջեից 15 000-ական դրամ տալ ձեզ ընտրողներին. դա ընտրակաշառք չէ՞ր. Oragir.News-ի հարցը՝ Փաշինյանին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Այսօր՝ մայիսի 28-ին, զորահանդեսից հետո Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ Oragir.News-ը հարց ուղղեց Փաշինյանին՝ հիշեցնելով 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունները, երբ Փաշինյանը խոստանում էր «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու ու իրենց հաղթանակի դեպքում Երևանի բյուջեից 15 հազարական դրամներ տալ քաղաքացինեին, պնդելով, թե բյուջեն քաղաքացիների սեփականությունն է ու նման հատկացումներ կարող են լինել: Oragir.News-ը հետաքրքրվեց՝ ստացվում է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կարելի էր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մրցակիցներին չի՞ կարելի բյուջեի հաշվին կաշառք բաժանել, և եթե հիմա նույնն անեն ընտրապայքարի դուրս եկած ընդդիմադիր ուժերը, քանի՞ ժամ նրանք կմնան ազատության մեջ:

Փաշինյանը պատասխանեց՝ եթե առիթը կար, թող այն ժամանակ իրավական գնահատական տային:

«Մենք հենվում ենք լիազորություններ ունեցող մարմինների գնահատականի վրա և ձեր նշած ժամանակահատվածում իրավապահ համակարգը ազատ էր գնահատական տալու, բայց իմ այդ հայտարարությանը իրավական գնահատական չի տրվել, հետևաբար որևէ մեկնաբանություն անելու առիթը սպառված է»:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր