copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:11 28-05-2026

Հայաստանի փրկության կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է. հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել:

«Այսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-ամյակը: Շարժումը հիմնադրվել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: Հետագայում ստեղծվեց «Մայր Հայաստան» կուսակցությունը:

2023 թվականը Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկն էր, և պատահական չէր, որ հենց այդ ժամանակ Անդրանիկ Թևանյանի և իր համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, նպատակը՝ ձերբազատվել վերջին տարիների մեր երկրի դժբախտությունների ու պարտությունների պատասխանատու օրվա իշխանությունից, իսկ հեռակա նպատակն է կառուցել ուժեղ, ժողովրդավար, օրինակելի երկիր:

Կարճ ժամանակում Շարժման ձեռքբերումները կարելի է երկար թվարկել, բայց մեր երկրի համար այս վճռական փուլում կա ընդհանրական, վերկուսակցական մարտահրավեր՝ հունիսի 7-ին հասնել իշխանափոխության:

Կարևորելով ընդդիմության դաշտում միասնականության գաղափարն ու համատեղ ջանքերով այս իշխանություններին հեռացնելու նպատակը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն այս իշխանությունների թիվ մեկ գաղափարական ընդդիմախոսներից է, և նաև հենց դա է պատճառը, որ մերօրյա Հայաստանի փոքրիկ բռնապետը նրա հանդեպ ապօրինի մեղադրանք է առաջադրել:

Հայաստանի փրկության կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է, և հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և խորհրդարանական ընտրություններով կարձանագրվի ժողովրդի հաղթանակը։ Իշխանության հեռացումը չի վերացնելու ՀՀ-ի առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերները, բայց դա անհրաժեշտ պայման է, որպեսզի բոլորս, հանրային համերաշխության մթնոլորտում, կարողանանք դիմագրավել գործող իշխանության բերած արհավիրքներին:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատություն Անդրանիկ Թևանյանին։

Միացի՛ր, որ փոխենք»։

«Մայր Հայաստան»
28․05․2026թ․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել