copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 21:40 27-05-2026

Մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ Սպարտակ Ղուկասյանի կալանավորումը կապված է ընտրությունների հետ. փաստաբան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Դատարանը կրկին կալանավորել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը մինչ այդ գտնվում էր տնային կալանքի տակ։

Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը Oragir.News-ի հետ զրույցում դատարանի այս որոշումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական ենթատեքստ ունեցող քայլ է համարում։

Նրա խոսքով՝ դատարանը ցուցաբերել է անհասկանալի շտապողականություն՝ նիստ նշանակելով առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն տալու ծանոթանալու նյութերին և ներկայացնելու դիրքորոշումը։

«Ես այս պահին կարող եմ ասել, որ դատարանի կողմից նման հրատապությունը պատճառաբանված չէ։ Նիստը կարելի էր նշանակել այնպիսի օր, որը հարմար կլիներ բոլոր կողմերին, որպեսզի պաշտպանական կողմն էլ հնարավորություն ունենար ծանոթանալու փաստերին և ներկայացնելու իր դիրքորոշումը։ Առանց մեզ նիստ է կայացել և որոշում է կայացվել, որը, իմ կարծիքով, իրավաչափ չէ»,- նշել է փաստաբանը։

Պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազությունը միջնորդությունը հիմնավորել է այն պնդմամբ, թե իբր խախտվել է տնային կալանքի պայմաններից մեկը՝ կատարվել է հեռախոսազանգ։

Սակայն, ըստ նրա, մինչ այս պահը պարզ չէ՝ երբ է կատարվել այդ զանգը, ում է ուղղված եղել և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Հովհաննես Ղարաքեշիշյանը չի բացառել, որ գործընթացն ունի նաև քաղաքական շարժառիթներ։

«Եթե ամբողջ պատկերը համադրենք, ապա այստեղ քաղաքական տարրեր ակնհայտորեն նկատվում են՝ կապված ընտրությունների հետ։ Մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ Սպարտակ Ղուկասյանի կալանավորումը կապ ունի ընտրական գործընթացների հետ»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը 2025 թ. սեպտեմբերի 11-ին էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածներով։

Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի