copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:45 05-06-2026

«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու դիմումի մասին

Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրանցված նախընտրական ցուցակը չեղյալ համարելու երկու ընթացակարգ կա.
1. ցուցակը ուժը կորցրած ճանաչելու,և
1. ցուցակը անվավեր ճանաչելու մասին։

Ինչքան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների բացատրություններից հասկացա երկու հիմքն էլ դիմումի մեջ առկա է։ Բացատրությունից ակնհայտ է նաև, որ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը վերաբերում է նախընտրական հիմնադրամի միջոցներին վերաբերող կանոնների խախտմանը։

ԸՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է նման հիմք, որը վերաբերում է՝ ԿԸՀ կողմից կիրառված տուգանքների չափը նախընտրական հիմնադրամի ծախսերի թույլատրելի վերին շեմը (800 մլն դրամ) ավելին քան 20%-ի չափով գերազանցելուն։ Նման պարագայում ԿԸՀ-ն իրավունք ունի դիմել վարչական դատարան (ինքնուրույն վերջնական որոշում չի կայացնում) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ինչու այս հիմքը չի աշխատի։ Նախ, հիմքի համար անհրաժեշտ են նախադրյալներ.
1. քիչ ցույց տված ծախսի, կամ շեմը գերազանցելու հիմքով ուժը մեջ մտած վարչական ակտի (ԿԸՀ տուգանքի) առկայություն, որը չկա։ Եթե անգամ ԿԸՀ-ն որոշի նման տուգանք հիմա կիրառել, ուժը կունենա բողոքարկման հնարավորություն,

2. Բացի այդ, 03.06.2026թ. ԿԸՀ-ն իր եզրակացությամբ փաստել է, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծախսերը կատարել են օրենքով նախատեսված կարգով և չափերով։ Հետևաբար, դիմումով պետք է ներկայացված լինեն նոր փաստեր, որոնց առկայությանը դժվար է հավատալ,

3. ԸՕ մի քիչ խառնիճաղանջ 48-րդ հոդվածից բխում է, որ ԿԸՀ կողմից կայացված որոշումը (այդ դեպքում կարող է լինել որոշում՝ դատարան դիմելու կամ չդիմելու և վարույթը կարճելու մասին) կողմերը կարող են բողոքարկել երեք օրվա ընթացքում։

Ուստի այս հիմքով ներկայացված դիմումը իրավական որևէ հեռանկար չունի։ Ուժը կորցրած ճանաչելու դիմումի մի շարք այլ հիմքեր կան, որոնք ներկայում կիրառելի չեն, հետևաբար դրանց անդրադառնալու կարիք չկա։

Ներկայացուցիչները նաև նշել են՝ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքի մասին, սակայն մանրամասներ դրա վերաբերյալ չեն ներկայացրել։

Այնուամենայնիվ, անվավեր ճանաչելու հիմքերը ավելի անհավանական են. դրանք վերաբերում են ի սկզբանե ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելուն։ Դրանցից՝ կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքերն էլ կրկին պետք է հաստատված լինեն դատական կարգով։

Ուստի, այս փուլում «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում