Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 22:30 27-05-2026

Քոչարյանի հետ ոչ մի բանում համաձայն չեմ, բայց Փաշինյանն էլ ընտրվելու իրավունք չունի. հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Վայքում քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեծ հավանականությամբ Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին։

«Այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կապանում և հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է՝ խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։ Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ավելին՝ «Միացում» էր գոռում, հետո տեսանք՝ ինչ եղավ։ Հիմա իսկապես վճռական պահ է։ Այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին, իսկապես շառ է։ Այս մարդու ամեն մի հայտարարությունը ողբերգություն է բերում իր հետևից։ Դրա համար Սյունիքի հարցով պետք է զգոն լինենք և որևէ կերպ, որևէ հնարավորություն ՔՊ-ին չտալ»,- ասել է Քոչարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե Փաշինյանը վերընտրվի, Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Միանշանակ։ Փաշինյանը չի ընտրվելու, Աստված մի արասցե»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Իհարկե, որովհետև տեսնում ենք, զգում ենք։ Տեսնես՝ պիտի վերջը լինի, հունիսի 7-ը գալու ա, թե չէ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ միայն Սյունիքը, այլ նաև Երևանը։ «Մենակ Սյունիքը չէ, Երևանն էլ։ Ալիևն ասում ա՝ Երևանն էլ ա մերը։ Ես չեմ կասկածում՝ անպայման Երևանն էլ ա լինելու։ Եթե Փաշինյանը մնաց, ուրեմն մենք կորած ենք, պիտի քոչենք ստեղից»,- ասաց նա։

«Քոչարյանի հետ ոչ մի բանով համաձայն չեմ, բայց Փաշինյանն էլ ընտրվելու իրավունք չունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան