copy image url
Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 18:39 26-05-2026

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովից հետո համատեղ աշխատել են հարաբերությունները վերականգնելու համար։

«Մենք շարունակում ենք խորացնել մեր գործընկերությունը տարածաշրջանային կապի, տնտեսական հարաբերությունների և անվտանգության ոլորտում համագործակցության հարցում, և մենք անհամբեր սպասում ենք այս ոլորտներում և դրանից դուրս շարունակական համագործակցությանը», – ասվում է նամակում։

Թրամփի նամակում նաև ընդգծվում է, որ երկու կողմերն էլ անհամբեր սպասում են իրենց ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը առաջիկա տարիներին և տասնամյակներում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ