Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Երևան։ Մայիսի 26-ի առավոտյան «Ոսկե գնդակի» դափնեկիրը և աշխարհի չեմպիոնը նկատվել է Զվարթնոց միջազգային օդանավակայանում։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ռոնալդինյոի այցը կապված է ՄԱՍ 2026 միջազգային ցուցահանդեսի հետ, որն անցկացվում է Մերիդիան Էքսպո կենտրոնում։
Սպասվում է, որ նա կարող է ներկայացնել Վինլայն ընկերությունը, որի դեսպանն է։ ՄԱՍ 2026-ը համարվում է մարքեթինգի, թվային բիզնեսի ոլորտի խոշոր միջազգային միջոցառումներից մեկը։
Ռոնալդինյոի այցն արդեն մեծ քննարկումների թեմա է դարձել հայ ֆուտբոլասերների շրջանում։