Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի դուստրը՝ Ալլան, ավարտել է համալսարանը՝ հաղթահարելով կյանքի կարևորագույն ուսանողական փուլը։ Այս առթիվ Դիանայի հրապարակած տոնական լուսանկարներն իսկական իրարանցում են առաջացրել համացանցում, բայց ոչ միայն բարձրագույն կրթության փաստով․ հետևորդներն ապշած են, թե որքան է փոխվել ու հասունացել Ալլան՝ վերածվելով իսկական նրբաճաշակ գեղեցկուհու։
Շատերը Ալլային հիշում են դեռ տարիներ առաջվա լուսանկարներից: Այսօր արդեն ավարտական հանդիսավոր զգեստով ու դիպլոմով ներկայացած Ալլան պարզապես ապշեցրել է բոլորին իր կերպարանափոխությամբ։
Դիանա Գրիգորյանն իր գրառման մեջ չի թաքցրել հույզերը. «Մինչ փորձում ենք որսալ երջանկությունն ու հստակ անվանում տալ նրան, այն անցնում է մեր կողքով: Այո, թող տարօրինակ չհնչի, բայց երջանկությունն անանուն է… Ես, այսօր կանգնած իմ երջանկության պառնասին, Բարձրյալին շնորհակալություն եմ հայտնում՝ որպես ծնող ինձ այսքան շռայլ վարձատրելու համար… Ես հպարտ եմ քո մայրը լինելու համար…»։
Մեկնաբանությունների բաժնում օգտատերերը ոչ միայն շնորհավորում են բուհն ավարտելու առթիվ, այլև հիացած են աղջկա արտաքինով։