Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:30 25-05-2026

Ռուբիոն գալիս է, Քոչարյանը պնդում է՝ ՌԴ-ին ցավեցնելու, Օսիպյանը հացադուլը շարունակում է․Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 25-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. նա դառնում է 58 տարեկան։ Վարդանյանն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը «տոնում» ադրբեջանական բանտում։ 2000 թվականից ի վեր, Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերից մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր: Այդ նախագծերից մեկը «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումն է, որով Տաթև համայնքը վերածնունդ ապրեց, իսկ Հայաստանը դարձավ զբոսաշրջային ուղղություն։ Ռուբեն Վարդանյանի ներդրումների շնորհիվ 2014 թվականին կառուցվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը կամուրջ դարձավ Հայաստանի և աշխարհի միջև։ Վարդանյանն իր ծննդյան օրն ադրբեջանական բանտից ուղերձ է հղել հայ ժողովրդին` Նիկոլ Փաշինյանին համեմատելով «Քաջ Նազարի» հետ ու մեղադրելով նրան ստախոսության ու գրագողության մեջ։ «Ուզում եմ 5 միտք փոխանցել։ Առաջինն այն է, որ «Քաջ Նազարին» թագավոր է ընտրում ժողովուրդը, ինքը թագավոր չի դառնում, երկրորդը` «Քաջ Նազար» Նիկոլ, Ձեր բախտը 3 անգամ չի բերել։ Ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը, բայց խցում 800 օր մենակ լինելով՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել։ Ցավոք սրտի` գրադարանում հայերեն կար միայն 2 գիրք՝ մեկը Վարդգես Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք»,– ասել է Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ գիրքը կարդալուց հետո համոզվել է` Փաշինյանը ոչ միայն բարոյական պահելաձևի, կրթության խնդիրներ ունի, այլև սուտասան է, հնարող ու գրագող։ Նա հիշեցրել է նաև, որ մայիսի 28-ին ռազմական շքերթ անցկացնելն անբարոյական քայլ է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է` բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով։ Նա իրապես հայրենասեր քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել այդ շքերթին։

Վաղը՝ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո պաշտոնյաները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Գերատեսչությունից չեն մանրամասնում, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP-ի շինարարական աշխատանքները: «Առաջիկայում մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրելու ենք TRIPP նախագծի իրագործման արդեն վերջնական պայմանագիրը, իրագործելու ենք էդ պայմանագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառիս բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ»,- ասել էր Փաշինյանը: Հայաստանի անկախացումից հետո, առաջին ամերիկացի պետքարտուղարը, որ այցելել է Հայաստան, Ջեյմս Բեյքերն է եղել. այցը տեղի է ունցել 1992 թվականի փետրվարի 12-ին: Հաջորդ պետքարտուղարը, որ Հայաստան է այցելել, Հիլարի Քլինթոնն է: Նա այցելել է երկու անգամ՝ 2010-ին և 2012-ին:

Հունիսի 7–ի ընտրությունների ադյունքներում, եթե հաղթի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ապա կառավարության հենց առաջին նիստին ընդունելու են երկրի գլխավոր` «Սաֆարովին կանխարգելման օրենքը»։ Այդ մասին այսօր հայտարարել է կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ «Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր տնտեսական բոլոր ծրագրերն անիրագործելի են դառնալու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք մեր երկրի գլխավոր օրենքը, որը մենք կոչել ենք «Սաֆարովին կանխարգելման օրենք», որպեսզի ադրբեջանցիներին արգելենք գնել մեր հողերը, տները, նվեր ստանալ մեր հողերը»,– հայտարարեց Կարապետյանը։ Կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանն ավելացրեց, որ այդ օրենքը այլ կերպ կոչվելու է ատելության կանխարգելման փաթեթ։ «Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու ՀՀ–ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք»,– ընդգծեց նա։ Կուսակցության մեկ այլ անդամ՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր կողմից հիշեցրեց, որ այսօր մենք լրջագույն անվտանգային խնդրի առաջ ենք, քանի որ որքան էլ գործող իշխանությունը խոսի խաղաղության մասին, մեր երկրի ինքնիշխան տարածքում խախտված է տարածքային ամբողջականությունը։ «ՀՀ 4 մարզերում ադրբեջանական զինված ներկայություն կա, և ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել անկլավների հարցը»,– նշեց Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից