Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 25-05-2026

Ռուբեն Վարդանյանին հիշում եմ որպես լավ մարդ, մաղթում եմ՝ հնարավորինս շուտ վերադառնա հայրենիք․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Այսօր՝ մայիսի 25-ին, ռուսաստանաբնակ հայազգի հայտնի գործարար, բարերար և Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին։ Վերջին տարիներին նա իր ծննդյան օրը դիմավորում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված վիճակում։ Այս օրը հասարակական ու քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները հանդես են գալիս շնորհավորական և զորակցության ուղերձներով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Ինչպե՞ս եք հիշում նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ռուբեն Վարդանյանին հիշում է միայն դրական կողմերով, որոշներն էլ մաղթեցին, որ շուտ հայրենիք վերադառնա։

«Շնորհավորում եմ, ափսոսում եմ, որ ինքը ժամանակավորապես մեզ հետ չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռուբեն Վարդանյանին դրական կողմերով է հիշում։ «Ես իրեն միշտ դրական կողմերով եմ հիշում՝ իր բարեգործությամբ, որպես լավ մարդու։ Իրեն մաղթում եմ նախ առողջություն՝ նման պայմաններում, հետո՝ որքան հնարավոր է շուտ վերադարձ դեպի իր ընտանիքի գիրկը, դեպի հայրենիք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, ով ամենածանր ժամանակահատվածում եղել է Արցախում։ «Ռուբեն Վարդանյանին հիշում եմ որպես բարերարի, ով իր վրա պատասխանատվություն և ռիսկ վերցրեց՝ գնալու Արցախ, որպեսզի Արցախի պետականության կայացման հարցում իր ներդրումն ունենա Արցախի համար ամենադժվար ժամանակահատվածում, երբ Արցախի 75%-ը արդեն կորցված էր։ Եթե մենք ունենայինք Հայաստանի և Արցախի ժողովրդի մասին մտածող իշխանություն, ապա Ռուբեն Վարդանյանն ու մեր մյուս գերիներն արդեն կլինեին հայրենիքում»,- ասաց նա։

«Շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ այդ մարդը դուրս գա այդ տանջալից, անտանելի վիճակից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում