Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 22:30 15-11-2025

Լավ հայրենիք, լավ ընտանիք, խաղաղություն․ ինչ է պետք մարդկանց երջանիկ լինելու համար․ հարցում

Ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար կամ արդյոք երջանիկ է մարդն այս պահին։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները միանշանակ չեն։ Այդ հարցերին պատասխանելու համար նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է երջանկությունը, քանի որ դա յուրաքանչյուրի համար տարբեր է լինում։ Շատ մարդիկ մտածում են, որ եթե նրանք հարուստ լինեին, ունենային անսահմանափակ քանակությամբ գումար, ապա այլևս ոչինչի կարիք չէին ունենա և կհամարեին, որ իրենք երջանիկ են:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ առաջին հերթին խաղաղություն ու առողջություն է պետք երջանիկ լինելու համար, որոշներն էլ ասացին, որ անհրաժեշտ է լավ հայրենիք։

«Լավ հայրենիք, լավ ընտանիք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ առաջին հերթին խաղաղություն է անհրաժեշտ։

«Առաջին հերթին խաղաղություն, առողջություն և բոլոր մարդիկ ուրախ լինեն, որովհետև մարդիկ շատ են տխուր, մեր ազգը շատ տխուր ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ընտանեկան երջանկություն է պետք։

«Ընտանեկան երջանկություն առաջին հերթին, մարդ առաջինը երջանկությունը տանն է գտնում, մնացած բոլոր խնդիրների համար հաջողություն»,- ասաց նա։

«Հանգիստ կյանք, ես կարծում եմ, միայն էդ հանգստություն, խաղաղություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները