copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:37 25-05-2026

Մինուսները պլյուսներով բալանսավորում եմ. Ռոզա Դավթյանը նշում է 25-ամյակը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր նշում է իր կյանքի կարևորագույն հոբելյաններից մեկը՝ դառնում է 25 տարեկան: Իր տոնական օրվա առթիվ դերասանուհին սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է նոր, չափազանց էլեգանտ ու տոնական ֆոտոշարքով՝ ներկայանալով շքեղ կերպարով:

Լուսանկարներին կից Ռոզան կատարել է ինքնատիպ, ամփոփիչ ու անկեղծ գրառում՝ ներկայացնելով իր կյանքի ներկայիս «բալանսը», ինչը մեծ արձագանք է գտել նրա երկրպագուների շրջանում. «Շատ չի) Քիչ էլ չի ․․․ վատ էլ չի... Ընտանիք, անտանելի սիրելի աշխատանք, դուք, մինուսներ էլ կան, բայց մինուսները պլյուսներով բալանսավորում եմ»,- նշել է հոբելյարը։

25-ամյա դերասանուհին իր այս տարիքին է հասել բավականին լուրջ ձեռքբերումներով: Բացի ամուր ընտանեկան թիկունքից, նա հանրությանը հայտնի է հեռուստատեսային հաջողված նախագծերից ու սերիալներից, որոնցում իր մարմնավորած դերերի շնորհիվ սիրվել ու ճանաչում է ձեռք բերել:

Ինչպես ինքն է ձևակերպում՝ անտանելի սիրելի աշխատանքն իր կյանքի գլխավոր շարժիչ ուժերից է:

Հրապարակումից անմիջապես հետո Ռոզա Դավթյանի ինստագրամյան էջը հեղեղվել է հարյուրավոր ջերմ շնորհավորանքներով:


Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում