copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:12 24-05-2026

Շքեղ տեսքով Կաննի կարմիր գորգին. Սաթենիկ Հազարյանը փայլել է Սիմոն Աբգարյանի ֆիլմի պրեմիերային

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կաննի հեղինակավոր 79-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի առանձնահատուկ նշանակություն ու հպարտության ակնթարթներ է պարգևել հայ հանդիսատեսին ու կինոաշխարհի ներկայացուցիչներին:

Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել ռեժիսոր Անտոնին Բոդրիի «La Bataille de Gaulle: L’Âge de fer» («Դը Գոլի ճակատամարտը. Երկաթե դարաշրջան») սպասված կենսագրական դրամայի համաշխարհային պրեմիերան:

Ֆիլմում առանցքային և տպավորիչ դերակատարմամբ հանդես է գալիս ֆրանսահայ ճանաչված դերասան, թատերագիր Սիմոն Աբգարյանը: Կինոնկարը պատմական խորը անդրադարձ է կատարում Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ ու բախտորոշ դրվագներին՝ ներկայացված գեներալ Շառլ դը Գոլի տեսանկյունից:

Սիմոն Աբգարյանն ու նրա ֆրանսիացի խաղընկերները մեծ շուքով անցել են Կաննի կինոփառատոնի պատվավոր կարմիր գորգով՝ արժանանալով միջազգային մամուլի և քննադատների բարձր ուշադրությանը: Այս պատմական պրեմիերային ներկա է գտնվել նաև հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը:

Նա սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է կարմիր գորգից շքեղ լուսանկարով՝ ներկայանալով էլեգանտ, երկար սև զգեստով ու ձեռնոցներով: Սաթենիկը չի թաքցրել իր հուզմունքն ու հպարտությունը, հատկապես, երբ դահլիճում կարևորագույն խորհրդանիշ է հայտնվել:

«Շատ հուզիչ երեկո էր Կաննի կինոփառատոնում՝ ներկա գտնվել Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «La Bataille de Gaulle : L’Âge de fer» ֆիլմի ցուցադրությանը։ Հատկապես հիշվող մնաց այն պահը, երբ ցուցադրության ընթացքում բարձրացվեց հայկական դրոշը»,- գրել է դերասանուհին իր ինստագրամյան հարթակում։

Սաթենիկ Հազարյանի հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է գտել համացանցում: Օգտատերերն ու գործընկերները մեկնաբանություններում հպարտության խոսքեր են ուղղել Սիմոն Աբգարյանին՝ միջազգային նման խոշոր հարթակներում հայ անունն ու տաղանդը բարձր պահելու համար, ինչպես նաև հիացել են Սաթենիկի էսթետիկ ու կանացի կերպարով:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից