copy image url
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 09:25 24-05-2026

Ուժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը՝ կից տեսանյութով.

Սիրելի՛ երիտասարդներ,

Գյումրիում Վերջին զանգի օրը արած իմ հայտարարությունը, փաստորեն, մեծ արձագանք է ստացել։ Այսօր արդեն ինձ պատմում են, որ երիտասարդների շրջանում տարբեր նկարներ ու հրապարակումներ են տարածվում դրա վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ սա ինձ շատ է ոգևորում։

Այո՛, ինչպես ասել եմ՝ ես ձեզ հետ եմ, ձեր կողքին եմ, ձեր ավագ ընկերն եմ և պատրաստ եմ իմ հարթակները տրամադրել հայտնի ու տաղանդավոր երաժիշտներին, որպեսզի ձեր օրն իսկական տոն դարձնեն։

Հիմա հայտարարում եմ, որ մայիսի 31-ին, ժամը 19:00-ին Վանաձորի Հայքի հրապարակում և հունիսի 4-ին, ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում մեր հանդիպման հարթակները պատրաստ եմ տրամադրել երաժիշտներին։

Ուզում եմ այս առիթն օգտագործել, որպեսզի մեր երիտասարդներն ունենան ուրախանալու, միասին գեղեցիկ հիշողություններ ստեղծելու հնարավորություն։ Որովհետև ուժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին