copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:25 04-08-2022

Պատրաստ ենք, թող գան, գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «Մենք էսօր էլ ասում ենք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եկեք հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան, հենց էսօր պատրաստ ենք ապահովել։

Մենք դեռևս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա ՀՀ մաքսային ծառայության և սահմանապահ ծառայության կետ, և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ։ Եվ մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին համարում ենք երկրորդ հարցը, առաջինը իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո։

Ես այսօր պաշտոնապես ասում եմ․ Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։

Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևան հատվածով չէ։ Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք, և էս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում