Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 19:18 21-05-2026

Պուտինը Սի Ծինփինին է ներկայացրել իրանական հարստացված ուրանը պահելու Ռուսաստանի գաղափարը. Պեսկով

Պուտինը Սի Ծինփինին է ներկայացրել իրանական հարստացված ուրանը պահելու Ռուսաստանի գաղափարը. այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական առաջարկը պետք է քննարկվի Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ ԱՄՆ-ն դեռևս չի ընդունում այն»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև հայտնել է, որ Չինաստանի առաջնորդը Պուտինին ներկայացրել է Թրամփի` վերջերս Չինաստան կատարած այցի մասին մանրամասներ։