copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:26 21-05-2026

Գերմանիան Ուկրաինային առաջարկել է նույն մոդելը, ինչ առաջարկել էր Թուրքիային

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Ուկրաինային առաջարկել է նոր հատուկ կարգավիճակ, որը կարելի է բնութագրել որպես «արտոնյալ անդամակցություն» Եվրամությունում (ԵՄ)։

Առաջարկի համաձայն՝ Ուկրաինան կկարողանա մասնակցել Եվրոպայի խորհրդի և ԵՄ Նախարարների խորհրդի նիստերին, բայց չի ունենա քվեարկության իրավունք։ Եվրոպական խորհրդարանում ևս կարող է ներկայացված լինել պատգամավորներով, բայց դարձյալ առանց քվեարկության իրավունքի։

Այդ մոտեցումը հիշեցրել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի կողմից 2004 թվականին Թուրքիային առաջարկած «արտոնյալ գործընկերության» մոդելը։ Այդ ժամանակ Անկարան մերժել էր առաջարկը՝ այն բնութագրելով որպես «երկրորդ կարգի անդամակցություն»։ Փոխարենը շեշտել էր ԵՄ-ին լիիրավ անդամակցելու իր հիմնարար նպատակը։

Գերմանիայի ներկայիս կառավարության օրակարգում ևս չկա Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը։ Փոխարենը Մերցը Թուրքիային ևս առաջարկում է «ռազմավարական գործընկերություն»
Հիշեցնենք, որ Մերցը 2025-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հսկայական ներուժ ունեն՝ հավելելով. «Եկեք առաջիկա ամիսներին և տարիներին ավելի լավ օգտագործենք այդ ներուժը»։ Նա նաև նշել էր , որ երկու երկրները պետք է խորացնեն ռազմավարական գործընկերությունն ու ռազմավարական համագործակցությունը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան