copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 17:37 21-05-2026

Փուչիկներ, նվերներ ու շքեղություն. ինչպես են տանը դիմավորել Լիլի Մորտոյին և նորածին Ավրորային

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոդել ու դերասանուհի Լիլի Մորտոն ով օրերս մայրացել է, արդեն դստեր հետ տանն է։

Նա սոցցանցերի իր էջում շքեղ տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են հարազատները պատրաստվել փոքրիկի գալստյանը։

Տան սենյակն ամբողջությամբ վերածվել է վարդագույն հեքիաթի՝ զարդարված փուչիկներով, հսկայական ու շքեղ ծաղկեփնջերով, խաղալիքներով և նվերների տուփերով։

Լիլին տեսանյութին կից արել է հետևյալ ջերմ գրառումը. «Ա՜յ սենց էին դիմավորել AURORA-յին՝ պապան, ապերիկներն ու հարազատները»։

Հետևորդները միանգամից ողողել են հրապարակումը շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով՝ նշելով, որ փոքրիկ Ավրորան իսկական արքայադստեր պես է մեծանալու։